HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի ախտանշաններ ունեցողները կհետազոտվեն անվճար

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» տեղի է ունեցել ճեպազրույց, որտեղ մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսի թեստերի կիրառման հրահանգները և պարզաբանել դրանց առնչվող հարցերը:

ԱՆ տեղեկացմամբ՝ նոր կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը, դրանք այժմ գտնվում են «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնում: Դրանք 99 %-ով ճշգրիտ են։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը նշել է, որ հետազոտվել է մի քաղաքացի, որի մոտ կորոնավիրուսի վարակի կասկած կար. պատասխանը` կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը մանրամասնել է, որ մասնագետը նմուշներ է հավաքում պացիենտի քթից և կոկորդի խորխից, հետազոտությունը տևում է 3-ից 4 ժամ: Այն արվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով, որը Հայաստանում վաղուց է կիրառվում, սակայն տվյալ հետազոտության անցկացման համար պահանջվում են հատուկ թեստեր:

Այն պացիենտների համար, որոնց մոտ նկատվում են տվյալ ախտանշանները, հետազոտությունն անվճար է:

Մեկնաբանություններ (1)

Վարդ
Բարեվ Ձեզ բժիշկ ջան, ես 5 ամիս առաջ հիվանդացել սուր թոքաբորբով, եվ պարկել հիվանդանոց, ռուսաստանում, մարտ ամսին վերադարձել եմ, եվ մինչեվ այսօր շատ վատ եմ, տարբեր բժիշկների մոտ եմ գնում, ըստ անալիզի անտիբիոտիկներ են նշանակում , բայց ոչինչ չի օգնում, խորխը ինձ խեղդում է, մեկ ուրիշ բժիշկ ասեց սնկային է առաջացել անտիբիոտիկներից եվ նշանակեց ֆլյուկոստատ 50 մլ,օրը երկու կապսուլ միանգամից, 14 օր, դա էլ խմեցի էլի օգուտ չկա, խնդրում եմ Ձեր օգնությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter