Ուկրաինայի քաղաքացին հետախուզվում էր Մոլդովայի իրավապահների կողմից
Ոստիկանությունը հայտնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17.20-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Միխաիլո Բ.-ն, որը 2018 թ. ապրիլի 27-ից հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության Յալովենի ՆԳԲ-ի կողմից՝ ՄՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի (Հարկեր վճարելուց խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել