HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

««Տրյապկա» մի սարքեք Ազգային ժողովը»

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ կառավարության ներկայացրած օրինագծի որոշ դրույթներին ինքը դեմ է. օրինակ՝ արտակարգ ռեժիմի ժամանակ բանակի ներգրավվածությանը: «Խորհրդարանը պետք է կամ ընդունի նախագահի որոշումը, կամ մերժի այն, կամ հանդես գա առաջարկություններով, իսկ օրինագծով առաջարկվում է ուղղակի խորհրդակցություն: «Տրյապկա» մի սարքեք Ազգային ժողովը»,- հայտարարեց Ռաֆիկ Պետրոսյանը:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ տեղից հայտարարեց. «Ձեր ժամանակը վաղուց սպառվել է»։ Այդպես էլ պարզ չեղավ, թե Սամվել Նիկոյանն ինչ նկատ ուներ. Ռաֆիկ Պետրոսյանի խորհրդարանում լինելու «ժամանա՞կն» է սպառվել, թե՞ խոսելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter