HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցում բացվել է մանկական բոքսային բաժանմունք

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր բացվեց առանձնացված մասնաշենքով մանկական բոքսային բաժանմունք, որը կծառայի, հատկապես ինֆեկցիոն խնդիրներ ունեցող հիվանդներին՝ նվազեցնելով ներհիվանդանոցային վարակի ռիսկերը: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այն հիվանդները, որոնց մոտ առկա է ինֆեկցիոն հիվանդություն, սակայն կարիք ունեն բուժվելու բազմապրոֆիլ հիվանդանոցում բուժումը կշարունակեն բոքսային բաժանմունքում: Բաժանմունքի բացումով «Մուրացան»-ը համապատասխանում է 3-րդ մակարդակի մանկական հիվանդանոցի չափորոշիչներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հիվանդանոցն ունի անհրաժեշտ ստորաբաժանումներ, փորձառու մասնագետներ, որակի վերահսկողություն, որը թույլ է տալիս բուժել այն դեպքերը, որոնք այլ հիվանդնոցներում կարող են ավելի ռիսկային լինել: «Վիրաբուժական և թերապևտիկ ուղղություններ ունեցող հիվանդանոցի համար սուր անհրաժշտություն էր ունենալ բոքսային բաժանմունք»,- ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ հաշվի առնելով սուր շնչառական խնդիրներով քաղաքացիների դիմելիության բարձրացումը, բոլոր դիագնոստիկ պարագաներով հագեցած ՝ 20 մահճակալով բաժանմունքն արդեն գործում է:

Արմեն Մուրադյանը նշեց, որ «Մուրացան»-ը հանրապետության երեք խոշոր մանկական հիվանդանոցներից մեկն է, որն իր վրա է վերցնում նաև մարզային կանչերի ծանրաբեռնվածություն՝ շուրջ 700-ից ավելի կանչեր տարվա ընթացքում:

ԵՊԲՀ ռեկտորն շեշտեց, որ որպես համալսարանական հիվանդանոց՝ «Մուրացան»-ը պետք է լիովին համապատասխանի ոչ միայն բուժօգնության, այլ նաև բուժսպասարկման առջև դրված պահանջներին: «Ապագա բժիշկները, որոնք ապահովելու են վաղվա առողջապահությունը, պետք է տեսնեն ժամանակակից հիվանդանոցային մենեջմենթ, նավիգացիա, լոգիստիկա և որակ, որն առաջնահերթություն է»,- բաժանմունքի բացմանն ասաց Արմեն Մուրադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter