HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ում նշանակվել է տնօրենի նոր պաշտոնակատար

Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ վերջին շրջանում Կոտայքի մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:

Աշխատանքային խումբը սահմանված ժամկետում  վերհանելով և գույքագրելով ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրները՝ արդեն այսօր մշակել է ռազմավարական ծրագիր, որի համաձայն բաժանմունքը կապիտալ կհիմնանորոգվի և կվերազինվի համապատասխան բժշկական սարքավորումներով:

Բժշկական կենտրոնում մարզպետի աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագիրը կիրականացնի Կարեն Վարդանյանը, ով այսօրվանից կկատարի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատարի գործառույթները:

Բուժ.անձնակազմին ներկայացնելով տնօրենի նոր պաշտոնակատարին ՝ մարզպետը կոչ է արել համախմբվելու ծրագրի և նոր ղեկավարի շուրջ` համատեղ ջանքերով նպաստելու ծննդօգնության բաժանմունքի զարգացմանն ու վերազինմանը:

Նշենք, որ այս բժշկական կենտրոնում առկա խնդիրները նախատեսված էր լուծել կայուն զարգացման ճանապարհով, սակայն ստեղծված իրավիճակը ստիպեց կիրառելու Crisis Management-ի գործիքակազմ՝ հարցը օր առաջ լուծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter