Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել շարքային Դ. Մովսիսյանին
Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել շարքային Դ. Մ.-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ. Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար»,- գրել է Նաիրա Հարությունյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել