HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ իշխանությունները թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին և Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններն ուղղված են հայաստանյան իշխանություններին և կոչ են պարունակում:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ այդ հայտարարությունները նախկին ու ներկա իշխանությունների կողմից տարբեր կերպ են մեկնաբանվում:

«Կարծում եմ՝ երկու հայտարարություններն էլ ուղղված են իշխանություններին և կոչ են պարունակում տարբեր առումներով: ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ եղել են ռեկամենդացիաներ և երկրորդ՝ առկա լարման վերաբերյալ: Բնականաբար երկու հայտարարություններն էլ սխալ են մեկնաբանվել իշխանությունների կողմից, մեկնաբանվել են ի օգուտ իրենց: Իշխանությունները երբ ասում են՝ ողջունում ենք այդ հայտարարարությունը, դրանով ուզում են ծածկեն մտահոգությունների ամբողջ հատվածը»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ իշխանությունները թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին և Վենետիկի հանձնաժողովի նախագահին:

«Էդ մարդկանց ձեռ են առնում, եթե համեմատենք նախկինում նման հայտարարությունները ոնց են ընկալվել, դա էլ պարզ կլինի: Իշխանությունը լեգիտիմ է, որևէ բանով կաշկանդված չէ ու ցույց է տալիս, որ լեգիտիմ իշխանություն է և թքած ունի նման հայտարարությունների վրա: Իսկ նախկին իշխանությունները վախենում էին նման հայտարարություններից, փորձում էին շտկումեր անել. այս իշխանությունները ձեռ են անում»,- ասաց նա:

Մարուքյանն այդ հայտարարություններն ընկալել է հետևյալ կերպ՝ իշխանությունների  գործողությունները պետք է համապատասխանեցվեն իրավունքի գերակայության և ժողովրդավարության չափանիշներին, այլապես այդ հայտարարությունները հետագայում կարող են վերածվել զեկույցների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter