Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը փակ է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի, Գավառի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Արտաշավանի, Եղվարդի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Թերակղզուց մինչև Դիլիջանի թունել սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը փակ է։
Դիլիջանից Սևանով Երևան եկող մեքենաների վարորդներին հորդորում ենք երթևեկել Դիլիջան-Վանաձոր -Սպիտակ-Երևան երթուղիով։
Ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանի Ծիլքար և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածներում դժվարանցանելի է։
Ռյա Թազա ավտոճանապարհին, Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին, Մաստարա- Լանջիկ, Գորիս-Սիսիան հատվածում բուք է։
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել