HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների միջև

Փետրվարի 3-ին Բեռնում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի պաշտոնակատար Քրիստինա Մարտի Լանգը (Krystyna Marty Lang)։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ կատարվեց տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այդ համատեքստում, շեշտվեց նախորդ տարում Հայաստանից Շվեյցարիա արտահանման ծավալների աճը։

Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությանը, քննարկեցին համագործակցության հաջորդ` 2021-2024 փուլում, Գործակալության կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրային հիմնական ուղղություները։

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ  միմյանց դիրքորոշումներին։

Ավետ Ադոնցը Քրիստինա Մարտի Լանգին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter