Պաշտպանության բանակում զինվոր է սպանվել
Փետրվարի 29-ին` ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել