Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը փետրվարի 4-ին ստորագրել է՝
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային խոսակցությունների վերահսկման, օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն այսուհետ ապահովելու են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ոստիկանության համակարգում գործող օպերատիվ տեխնիկական ստորաբաժանումները:
Նշված միջոցառումներն իրականացվելու են օպերատիվ կամ քննչական մարմինների միջնորդությամբ՝ դատարանից թույլտվություն ստանալուց հետո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել