HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում  այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և մարզպետների մասնակցությամբ:

ՏԿԵ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ոլորտային գերատեսչությունների ղեկավարները մարզպետների հետ քննարկել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և դրանք տարածքային կառավարման մարմինների հետ փոխգործակցության միջոցով մարզերում իրականացնելու հնարավորություններին:

Շարունակելով խորհրդակցությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանն  անդրադարձել է սպանդանոցների կառուցման հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրին և  մարզպետներից հետաքրքրվել նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքից, մասնավորապես՝ ՍԱՏՄ ներկայացուցիչների մասնակցությամբ մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին, շահառու այլ խմբերին մեկնարկած գործընթացում ներգրավելու և իրազեկելու աշխատանքներից:

Մարզպետների կողմից ներկայացվել են մարզերում սպանդանոցների հասանելիության քանակական պատկերը, յուրաքանչյուր տարածաշրջանում նմանօրինակ ենթակառուցվածքների կարիքների գնահատման հաշվարկները: Հանձնարարականներ են տրվել վարչապետի հանձնարարականի շրջանակում շահագրգիռ բոլոր մարմինների հետ համատեղ տարվող աշխատանքները շարունակելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter