HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել հոգեբուժարաններում երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չառնելը

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող է ճանաչել երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմքում ընկած են հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքները, ինչպես նաև միջազգային առաջադեմ փորձն ու օրենսդրական խնդիրները։

Հարցն այն է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների և անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար, ինչի հետևանքով խախտվում են լսված լինելու և իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։

Ավելին, օրենսդրական թերի կարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգեբուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում այն հիմքով, որ առկա է իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությունը:

Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter