HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է ռազմավարական պաշարների՝ սահմանված ժամկետներում չկատարման համար վարչական պատասխանատվության միջոցներ կիրառել

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած «Նյութական պահուստի մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկին: Փոփոխություններով նախատեսվում է նյութական պահուստի ձևավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքները (ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ, բուսական յուղ) ներմուծող, ինչպես նաև զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններին:

Հիմնական զեկուցող արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանի խոսքով՝ առաջարկվում է ռազմավարական պաշարների կուտակման, սահմանված ժամկետներում չկատարելն առաջին անգամ առաջացնի նախազգուշացում: Եթե տվյալ կազմակերպությունը չի վերականգնում պակասուրդի 10 տոկոսը 30 օրվա մեջ, ապա չվերականգնած 10 տոկոսի չափով տուգանք է առաջացնում, իսկ եթե 60 օրում չի վերականգնում, ապա չվերականգնածի 100 տոկոսի չափով տուգանք է սահմանվում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ հաշվի առնելով այն, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը կամ հետևանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Հետևաբար խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները և կառավարման համակարգը:

Նախագծերի ընդունման նպատակն է նյութական պահուստի համակարգի զարգացումն ու բարեփոխումները ապահովող իրավական դաշտի ստեղծումը և նյութական պահուստի արդիականացումը և համալրումը:

Նախագծերը ԱԺ խորհրդի նիստում հավանություն ստանալու դեպքում կընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter