HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ներպետական և միջմարզային ուղևորափոխադրումների ոլորտին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Անդրադարձել է կատարվել ներպետական և միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանը, խնդիրներին: Դրանք վերաբերել են շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը, ավտոկայանների ոչ բարվոք վիճակին և այլն:

Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, քննարկման ընթացքում ներկայացվել են խնդիրների լուծման տարբեր առաջարկություններ և դիտարկումներ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Արդյունքում՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն են արժանացել ուղևորափոխադրումների ոլորտի կարգավորման մի քանի տարբերակներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter