HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է ծխելն արգելել հանրային սննդի բոլոր օբյեկտներում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և հավանության արժանացավ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի դեպքում սահմանված էր՝ ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ապա այժմ առաջարկվում է նման արգելանք սահմանել հանրային սննդի բոլոր վայրերում: «Առաջարկում ենք նախագծից հանել կիսափակ հասկացությունը, քանի որ այն հստակեցման կարիք ուներ, և վարչարարության առումով կարող էին խնդիրներ առաջացնել։ Սակայն դրույթ է ավելացվել, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում արգելվի ծխախոտի օգտագործումը, որը և՛ վարչարարության, և՛ առողջապահական, և՛ տնտեսական առումով հիմնավորումներ ունի»,- հանձնաժողովի նիստին ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Հիշեցնենք, որ օրենքն ընդունվելու դեպքում գործելու է 2022 թվականի հունվարի մեկից:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ փոփոխություններն արդյոք վերաբերում են հանրային սննդի բոլոր օբյեկտների՞ն՝ անկախ նրանից՝ այն բաց է, թե փակ: Փոխնախարարը դրական պատասխան տվեց:

«Կիսափակ եզրույթն առաջին ընթերցմամբ անցած օրենքի նախագծով օգտագործում էինք բոլոր տարածքների համար: Եվ բացի հանրային սննդի օբյեկտներից մի շարք տարածքներ ևս ընկնում էին այս դրույթի տակ: Մի շարք խնդիրներ էին բարձրաձայնվել: Հանրային սննդի օբյեկտների տնօրենների կողմից հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է այն հարցը, որ չպետք է տարանջատում սահմանվի փակ կամ բաց ռեստորանների, սրճարանների միջև, քանի որ կարող է տնտեսական վատ ազդեցություն ունենալ հանրային սննդի փակ օբյեկտների վրա, եթե արգելքը սահմանվի միայն փակ տարածքների վրա»,-ասաց Նանուշյանը:

Խորհրդարանն այս օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է դեկտեմբերի 10-ին:

Մեկնաբանություններ (1)

Արթուր Այվազյան
Իմ կարծիքով շատ սխալ օրենք է, սահմանափակում է մարդկան իրավունքները, նշեմ որ ինքս ծխոխ չեմ, բայց մի բան է ստիպեն ունենան չծխողների սրահ մի բան է արգելել ընդհանրապես։ Բացի այդ բացօդյա վայրերում արգելելը խելագարության կանխավարկածն է հիշեցնում ամեն ինչ չէ որ պետք է տնտեսական հիմնավորումով արվի և այս արգելքը ոչ մի երկրում չի բերելու ծխողների թվի կրճատման այլ ամոթ է նույնիսկ կանայք ձմռան ցրտին դուրսը կանգնած ծխում են և իմ կարծիքով պետք է ազատականացնել որոշ մասնագիտական ուղվածություն ունեցող օբյեկտները թեկուզ առանձին թույտվությամբ մասնավորի ցանկությամբ օրինակ կազինո, ջազ ակումբ սիգար ակումբ և այլն այն պետք է թողնել բիզնեսի տիրոջ հայեցողությանը թող առանձին թուկտվություն հանի ինչպես Վրաստանում և այլ տեղեր իսկ բացոթյան արգելեը դուք հիվանդ եք բաց երկինքը բոլորինն է տարրանջատված չէ որևէ սահմաներով մարդ մաքուր օդին էլ չծխի, իսկ ինչ վերաբորում է փակօդյա օբյեկտների առարկությանը ապա հիմնավորումը այն է որ նրանք սեզոնային են առանց այն էլ նրանք գտնվում են տնտեսապես վատ մրցակցության դաշտում։ Բառդակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter