HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուստամ Բադասյանը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում է: ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ աշխատանքային այցի առաջին հանդիպումը Քրեական արդարադատության հարցերով համագործակցության ԵՄ գործակալության (Եվրաջասթի) նախագահ Լադիսլավ Համրանի հետ կայացել է այսօր: 

Նախարարը գործընկերոջը տեղեկացրել է արդարադատության ոլորտում վերջին զարգացումների և բարեփոխումների օրակարգի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերել են դատական ​​և հակակոռուպցիոն ռազմավարությունների ուղղություններին:

Եվրաջասթի նախագահը ներկայացրել է կառույցի գործառույթները և նախարար Բադասյանի հետ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող կոնկրետ հարցեր՝ հատկապես ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի նպատակով: Միաժամանակ, կողմերն ընդգծել են նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի կարևորությունը և անդրադարձել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման նախապատրաստմանը:

Արդարադատության նախարարը Եվրաջասթի նախագահին հրավիրել է Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter