HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում ձնահոսքից մահացել են նախորդ ձնահոսքի զոհերին որոնող փրկարարները

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վանի նահանգում երկրորդ ձնահոսքի հետեւանքով զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 53-ը՝ վիրավորվել։

Երեքշաբթի օրը նույն վայրում գրանցվել էր առաջին ձնահոսքը, որի արդյունքում զոհվել էր 5 մարդ։ Առաջին ձնահոսքից հետո, դեպքի վայր է ժամանել փրկարար ծառայության մոտ 300 աշխատակից։ Փետրվարի 5-ին փրկարարները եղել են դեպքի վայրում, երբ տեղի է ունեցել երկրորդ ձնահոսքը։

Թուրքական «Hürriyet» պարբերականը, հղում կատարելով Վանի նահանգապետին, հայտնել է, որ զոհերի մեջ կան ոստիկանության և անվտանգության ծառայության աշխատակիցներ, մեկ հրշեջ և փրկարարական աշխատանքներին չմասնակցած քաղաքացիական մի քանի անձինք։ Ինչպես հայտնում է թուրքական հեռուստատեսությունը, դեպքի վայրում աշխատում են զինվորականներ և մոտակա Բահչեսարայ քաղաքի բնակիչներ։ Փրկարարական աշխատանքներին խանգարում է ուժեղ մառախուղը և ձյունը։

Փրկարարները ձյան տակից կարողացել են հանել շուրջ 30 մարդու, մյուսների որոնումները շարունակվում են։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերով՝ ավտոմեքենաներից մեկը հանվել է 4-5 մետր բարձրություն ունեցող ձյան շերտի տակից։ Ձյան տակ հայտնված մեքենաներում կարող է լինել ավելի քան 50 մարդ։ Ձյան տակ էր մնացել նաև Թուրքիայի նախագահի խորհրդական և նախկին պատգամավոր Գյուլշեն Օրհանը, որն, ավելի ուշ, ինքնուրույն կարողացել էր դուրս գալ ձնաշերտի տակից։ Ձնաշերտի տակից կարողացել են հանել նաև Վանի նահանգի արտակարգ իրավիճակների հարցերով վարչության պետ Օսման Ուչարին, որին, ավելի ուշ, հոսպիտալացրել են։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը, ձնահոսքի պատճառով, ձյան տակ էին մնացել մեկ միկրոավտոբուս և ձյուն մաքրող մեքենա։ Ձնահոսքի առաջին դեպքից հետո, երկու մարդ մնում է անհետ կորած։

Լուսանկարը՝ apnews.com–ի

Մեկնաբանություններ (1)

կարպիս
Դեպքը Արեվմտահայաստանում է տեղի ունեցել եվ խնդրում եմ հոդվածագիրը չամաչի հայկական դիտանկյունից նկարագրի աղետը: Օրինակի համար հիշի լեռան, գավառի, նահանգի (Վասպուրական) եվ մոտակա գյուղի հայկական անունները: Մյուս ազգեր այսպես են հիշում իրենց պատմական տեղանունները, ինչու մենք ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter