Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ
Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը, օրակարգում էր Սահմանադրության փոփոխությունների և ԱԺ կանոնակարգ օրենքի, սահմանադրական փոփոխությունների իշխող քաղաքական մեծամասնության հեղինակած նախագծերը: Պատգամավորները գրանցվեցին, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց նիստի չկայանալու մասին:
«Նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված: Ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել, այսօր առավոտյան նախաձեռնող նոր` համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և ֆրակցիան կրկին միջնորդել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ հրավիրել: Այդ մասին ծանուցումը ստացել եմ, խորհրդի անդամներին խնդրում եմ մնալ ԱԺ-ում: Առաջիկայում կունենաք խորհրդի նիստ, որտեղ կունենանք համանման միջնորդություն` այսօր հրավիրել արտահերթ նիստ»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ այս նախագծերի վերաբերյալ ԱԺ խորհուրդը արդեն 5 խորհրդի հետաձգված նիստ է հրավիրել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել