HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյան. «Եթե պետք լինի, ութսունութս էլ կստորագրենք, մենք բոլորս էլ նույն կարծիքին ենք, որ ճգնաժամը լուծվելու է»

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը որևէ արտառոց դրսևորում չի տեսնում նրանում, որ ԱԺ արտահերթ նիստը չկայացավ, քանի որ նախագծերի փաթեթի հեղինակը օրակարգից հետ է կանչել նախագծերը:

«Հետ կանչման պատճառ կարող է հանդիսանալ՝ սկսած ստորակետից վերջացրած որևէ բառ փոխելը, և նոր խորհրդի նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն:

Եթե նիստը չեղարկվել է, նշանակում է այն օրակարգը, որ հաստատել ենք, այլևս գոյություն չունի, և օրակարգ է բերվելու նոր հարց: Հիմա խորհուրդը նիստ կհրավիրի, դրանից հետո բոլորը կիմանան` ինչի մասին է խոսքը»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակած 37 պատգամավորների ստորագրություններին` վստահեցնելով, որ խմբակցությունը միասնական է, և պետք չէ հաշվել, թե ով է ստորագրել, ով` ոչ:

«Եթե պետք լինի, ութսունութս էլ կստորագրենք։ Մենք բոլորս էլ նույն կարծիքին ենք, որ ճգնաժամը շատ շուտով լուծվելու է: Մենք ունեցել ենք հեղափոխության տարբեր փուլեր, մենք ընտրել ենք տարբեր մարտավարություններ, որոշել ենք փողոց փակել, քաղաքացիներին խորհրդարան ենք հրավիրել, ձեռք ենք մեկնել ՍԴ դատավորներին: Հիմա այս ձևով է որոշում կայացվել դատական առկա ճգնաժամը լուծելու համար, որը մնացել է որպես վերջին բաստիոն հին Հայաստանից»,- ասաց Սիմոնյանը:

Ըստ նրա` կներկայացվի նոր նախագիծ, որի հետևանքները կտեսնեն բոլորը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նախագծերի հետկանչը պայմանավորված է երեկ երեկոյան դեսպանների հետ ԱԺ նախագահի հետ տեղի ունեցած հանդիպումով, Սիմոնյանն արձագանքեց.

«Ես ձեզ վստահեցնում եմ` որևիցե երկրի որևէ դեսպանատան, որևէ միջազգային կառույցի հետ ոչ մի խնդիր չունենք: Եկել են ԱԺ, լավ են արել, բարի գալուստ, քննարկել ենք, գնացել են»:

Տեղեկացնենք, որ արդեն մեկնարկել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որտեղ էլ պետք է արտահերթ նիստի օրակարգը հաստատվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter