HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն այցելել է 2-րդ զորամիավորում

Փետրվարի 5-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին և դիտարկել մեքենաների տեխնիկական հնարավորությունները:

Ձնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌՈ կայազորային կարգապահական ստորաբաժանումներից մեկում, ծանոթացել անձնակազմի զորանոցային և կենցաղային պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցումներ տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսևորումներն իսպառ բացառելու, երևույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող սպաներին բացահայտելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter