HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավ- արևմտյան՝ 8-10 մ/վ, փետրվարի 6-7-ը առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12, 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին ձյան տեսքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter