
Արևիկ Անափիոսյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արևիկ Անափիոսյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արևիկ Անափիոսյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արևիկ Անափիոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ զբաղեցրած պաշտոնը թողնում է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում սովորելու նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել