HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարչապետը գյուղացիական տնտեսություններին կոչ է անում օգտվել գյուղապահովագրության ծրագրից

Կառավարության փետրվարի 6-ի նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրի մասին, որն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում։

Վարչապետի խոսքով՝ փետրվարի 15-ին լրանում է վաղ ցրտահարության դեպքերի ապահովագրության ժամկետը։ Գյուղացու ֆինանսական ծախսերի առնվազն 50 %-ը հոգում է պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարը փոխատուցվելու է 60 %-ով։ Խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ ապահովագրական պոլիսների գնման մակարդակը այնքան էլ բարձր չէ։

Վարչապետը գյուղացիական տնտեսություններին կոչ արեց օգտվել գյուղապահովագրության պիլոտային ծրագրից։

Նախորդ տարիներին դեպքեր են եղել, երբ կարկտահարությունից և այլ բնական երևույթներից տուժած գյուղացիներին Կառավարության կողմից սփոփիչ աջակցություն է ցուցաբերվել։

«Այն գումարը, որ պիտի տանք գյուղացիներին տեղի ունեցածից հետո որպես աջակցություն, այդ գումարից մի բան էլ ավելի ներդնում ենք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության մեջ»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե գյուղացին այդ հնարավորությունից չօգտվեց, Կառավարությունը այլևս չի կարող գյուղացիներին աջակցելու որոշում կայացնել, քանի որ աջակցման մեթոդն արդեն որոշված է և ունի որոշակի ժամկետներ՝ մինչև փետրվարի 15-ը՝ վաղ ցրտահարության, մարտի 25-ը՝ կարկուտի և հրդեհի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter