HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավաստագրման քննություններ` դպրոցի տնօրեն դառնալու համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը: Այս մասին փոխանցում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան փետրվարի 25-ից մարտի 20-ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17):

Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` փետրվարի 25, 27, 28, մարտի 3,5, 6, 10, 13, 17, 19, 20:
Քննության սկիզբը ժամը 09։00-ին: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 267 հավակնորդ:

Մեկնաբանություններ (1)

Ամալյա
Բարև Ձեզ:Ուզում եմ իմանալ 2021թ-ի հունվարի 29 -ին հանձնել եմ տնօրենի քննություն ,գրավորը հանձնել եմ գերազանց,բայց բանավորից ձախողվել եմ .հարց1. երբ կարող եմ նորից քննություն հանձնել ? հարց.2 գրավորը նորից պետք է հանձնեմ ? Իսկ որտեղից կարող եմ բանավոր հարցերին ծանոթանամ ;Շնորհակալ կլինեմ արձագանքելու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter