Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:
Դեսպանը նշել է, որ 2019 թվականը արդյունավետ տարի էր հայ-շվեդական հարաբերությունների զարգացման տեսանկյունից. այս ընթացքում տեղի են ունեցել տարբեր մակարդակի փոխայցելություններ, երկու երկրների համագործակցությունը նոր որակ է ստացել:
Ըստ հաղորդագրության՝ հանրապետության նախագահը կարևորել է արձանագրված առաջընթացը և նշել, որ փոխշահավետ գործակցության լայն հնարավորություններ կան նաև նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդի անվտանգության և զբոսաշրջության ոլորտներում:
Երկուստեք կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացումն ու ամրապնդումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել