HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյան. «Եթե որոշել եք յոթ դատավորի լիազորություն դադարեցնել, ինչու՞ դա չեք անում ԱԺ-ում»

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, հետաքրքրվեց, թե վերջին երկու տարիների ընթացքում գործող իշխանություններն ինչ բարեփոխումներ են հեղինակել, որոնք ՍԴ-ն տապալել է: Մարուքյանը նաև հետաքրքրվեց, թե նույն ժամանակահատվածում քանի քաղաքացի է դիմել ՍԴ և բախվել անարդարության պատին:

«Եթե որոշել եք յոթ դատավորի լիազորություն դարարեցնել, ինչու դա չեք անում ԱԺ-ում, այլ մարդկանց ուղարկում եք ընտրատեղամասեր: Նախկին իշխանություներին հնարավորություն եք տալիս հանրաքվեի մաս լինել»,- ասաց Մարուքյանը:

Վահագն Հովակիմյանն արձագանքեց` իր մոտ տպավորություն է, որ պատգամավորը չի լսել իր ելույթը:

«Ես չէի ասում ՍԴ-ն ֆորմալ առումով քաղաքացիների դիմումները տապալել է, ես խոսում էի Սահմանադրության երկրորդ հոդվածի (Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին)` իրենց կողմից անտեսված լինելու մասին: Այս երևույթն այնպես չէ, որ այսօր պետք է դրսևորվի, տասնամյակներով է դրսևորվել»,-ասաց նա:

Հովակիմյանը վստահեցրեց, որ հանրությունը չի վստահում ՍԴ-ի գործող կազմին, քանի որ նրանք տասնամյակներ շարունակ ոտնատակ են տվել ժողովրդի իշխանությունը:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի կողմից բարեփոխումների ընթացքը խաթարելուն, Վահագն Հովակիմյանն ասաց, որ ՍԴ-ի ընդունած մի քանի որոշումների թիրախում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների կրճատումն է և բարեփոխումների հնարավորության չեզոքացումը:

Էդմոն Մարուքյանը հակադարձեց` քաղաքական մեծամասնությունը «խնդիրը բարդում է ժողովրդի վրա» այն դեպքում, երբ նախագիծը կարող էր ընդունել քաղաքական մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ Հովակիմյանը հայտարարել էր այս հարցը հանրաքվեի դնելու քաղաքական մեծամասնության մտադրության մասին:

Լուսանկարը՝ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter