HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաջատար փորձագետներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Doing Business բարեփոխումների թիմի անդամ Ալեխանդրո Էսպինոսա-Վանգին՝ քննարկելու «Գործարարություն» զեկույցի մեթոդաբանական հարցերը, ինչպես նաև Բանկի աջակցությունը Հայաստանի գործարար միջավայրին ուղղված բարեփոխումների հետագա աշխատանքներում։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Տիգրան Խաչատրյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և գոհունակություն հայտնել զեկույցին առնչվող աշխատանքների հերթական փուլի մեկնարկի առթիվ, որի շրջանակում Համաշխարհային բանկի խմբի առաջատար փորձագետներն այս օրերին Հայաստանում անմիջական և հեռուստակապի միջոցով հանրային ոլորտի առանցքային շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են անցկացնում: Նախարարը շնորհակալություն է հայտնել կազմված խորհրդատվական զեկույցի  համար, որն օգտակար ուղեցույց է առկա ռեսուրսները հասցեական ուղղելու արդիական խնդիրների լուծմանը, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպման համար: 

Տիգրան Խաչատրյանը նշել է,  որ Բանկի ամենամյա գնահատումը կարևոր է ոչ միայն այլ երկրների հետ համեմատության տեսանկյունից, այլև խիստ նշանակալի միջավայրային տեսանկյունից` ճիշտ և իրատեսական պատկեր ստանալու առկա խնդիրների վերաբերյալ` հաշվի առնելով աշխարհում ընդունելի համապատսխան կարգավորումները: Նախարարը տեղեկացրել է, որ զեկույցին համապատասխան բարեփոխման օրակարգը կկազմվի ոչ թե ամենամյա պարբերականությամբ, այլ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների մշակման եղանակով:

Ալեխանդրո Էսպինոսա-Վանգը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և արդյունավետ քննարկումների համար, առանձնացրել այն հարցերը, որոնք այս փուլի օրակարգում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter