HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Նիդերլանդների արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 6-ին հանդիպել է Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Գրապպերհաուսին։ Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը և պայմանավորվել են ավելի խորացնել երկու գերատեսչությունների միջև հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն և քրեակատարողական ռազմավարությունները, ինչպես նաև Նիդերլանդների արդյունավետ փորձը պրոբացիոն ոլորտում։

Քննարկման արդյունքում Ֆ. Գրապպերհաուսը պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական ծառայությունում ենթակառուցվածքների զարգացմանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter