HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ փառատոնը

Փետրվարի 29-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ հոբելյանական փառատոնը: Այն անցկանում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, «Սայաթ-Նովա և Վահագն մրցանակաբաշխությունների կենտրոն» ՀԿ-ն:

Փառատոնին, մշակույթի նախարարության հրավերով, Հայաստան-Լիտվա մշակութային երկկողմ համագործակցության շրջանակներում կմասնակցի նաև Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը' Լիտվայի մշակույթի փոխնախարար Դևիդաս Ստանպոնկուսի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են Լիտվայի մշակույթի նախարարության կանցլեր Նոմեդա Զենկենեն և հռչակավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը, ում ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկոն փետրվարի 29-ին տեղի կունենա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Հոբելյանական փառատոնի առանցքն է կազմելու լիտվական ծրագիրը, որի շրջանակներում փառատոնին կհյուրընկալվեն Լիտվայի մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Մարիա Տանանան, մոնոթատրոնի անվանի դերասանուհի Բիրուտե Մարը, բեմադրիչ Լինաս Մարիուս Զայկաուսկասը, լիտվացի հանրահայտ դրամատուրգ Լուչիա Արմոնայտեն: Վերջինիս «Թռչնակը և փիսիկը» պիեսի հայաստանյան բեմադրության պրեմիերան կկայանա փառատոնի օրերին:

Փառատոնին ներկայացումներով հանդես կգան նաև Գերարդ Լոգանը (Միացյալ Թագավորություն), Իրինա Եվդոկիմովան (Ռուսաստան), Յանոշ Ստոլարսկին (Լեհաստան), Թբիլիսիի Վ. Աբաշիձեի անվ. թատրոնը (Վրաստան), Մարինա Կարցևան (Ռուսաստան):

Հայաստանից փառատոնին կմասնակցեն Արմեն Սանթրոսյանը, Արամ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Լարիսա Ղևոնդյանը, Նորա Բադալյանը, Անահիտ Մութաֆյանը, Սամվել Բաղինյանը, Սաթիկ Հախնազարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Գենադի Առուշանյանը (Ստեփանակերտ) և այլք:

«Արմմոնոյի» շրջանակներում առանձին ծրագրով կներառվի նաև Վ. Փափազյանի անվ. Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն այս տարվանից կրկին անցնում է մոնոներկայացումների ձևաչափին:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ փառատոնին կհյուրընկալվեն մի շարք երկրների հանրահայտ թատերագետներ և մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter