HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հանրաքվեի մասին որոշման քվեարկությունից առաջ խորհրդարանը ընդմիջեց աշխատանքը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` ասելով, որ այս փոփոխությունները ՍԴ-ի ճգնաժամը լուծելու համար են, և «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Նախագիծը մերժվեց զրո կողմ, 36 դեմ և 87 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այնուհետև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց քննարկել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի ներկայացրած հանրաքվեի մասին որոշման նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց Վահագն Հովակիմյանը` կոչ անելով կողմ քվեարկել հանրաքվե անցկացնելու որոշման նախագծին:

Քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` խնդրելով 20 րոպե ընդմիջում: Այժմ խորհրդարանի աշխատանքներն ընդմիջվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter