
Խորհրդարանն ընդունեց հանրաքվե անցկացնելու որոշումը
Խորհրդարանը 88 կողմ, 15 դեմ ձայներով ընդունեց Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեով կատարելու ԱԺ որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ այս հանրաքվեի միջոցով Սահմանադրության միայն 213-րդ հոդվածն է փոխվելու, որը նախատեսում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների լիազորությունների վաղաժամ դադարում:
Մինչ քվեարկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ՍԴ անդամներին հրաժարականի դիմում ներկայացնել մինչ հանրաքվեի օրը` այդ կերպ ծառայություն մատուցելով պետությանը: Վարչապետը նաև հայտնեց, որ նախագահի հետ հարցը քննարկել է, վերջինս կողմ է հանրաքվեի որոշմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել