Դանակով սպառնացող տղամարդուն ոստիկանները վնասազերծել են
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ էր հնչեցնում։
Ոստիկանությունը հայտնում է, որ տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների գործողությունների շնորհիվ, տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դանակը վերցվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել