HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Իշխանությունները ստիպված են լինելու ձերբակալել մի քանի հոգու»

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ՀՀ-ի վերաբերյալ հրապարակած իր զեկույցում ընդգծել է, թե մինչ օրս «Մարտի 1-2»-ի իրադարձությունների պատասխանատուները բացահայտված չեն, եւ 10 սպանությունների պատճառ դարձած «ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել»:

«Կարծում եմ՝ իշխանությունները ստիպված են լինելու ձերբակալել մի քանի հոգու, այդ թվում՝ ոստիկանության եւ զինվորական բարձրաստիճան սպաների, որոնք իսկապես ներգրավված են եղել այդ իրադարձություններում: Պետք է ձերբակալվեն ու պատժվեն նաեւ այդ գործով մի քանի դատախազներ ու քննիչներ, ամենակեղտոտ՝ ընտրովի դատավարություններ իրականացրած դատավորներ»,- «Առավոտին» ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter