Երևանում կցուցադրվի Միխայիլ Վրուբելի «Իսպանացի պարուհի» գլուխգործոցը
Մարտի 1-ից մայիսի 20-ը Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կցուցադրի «Գարնանային մոտիվներ» խորագրով 23 ստեղծագործություն:
ՀՀ մշակույթի նախարարութան հաղորդմամբ՝ ցուցադրությունը ներառում է Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերում պահվող և հանրությանը գրեթե անհայտ աշխատանքներ, ինչպես նաև այնպիսի գլուխգործոց, ինչպիսին է ռուս հայտնի նկարիչ Միխայիլ Վրուբելի «Իսպանացի պարուհի» գործը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել