Արսեն Թորոսյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի մասին հարցեր
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Oկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերին Տիկարաձեի հետ:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` վերջին շրջանում տարածում գտած նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ազգային և միջազգային բնույթի միջոցառումները:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու փոխտեղեկատվություն, համագործակցելու հակահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Նախարար Թորոսյանն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:
Վերջինս դրական է արձագանքել առաջարկին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել