HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ամբողջությամբ փլուզվել է. տուժածներ չկան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 18:43-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 62ա հասցեում գտնվող Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է:

Դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն (120 քմ) ամբողջությամբ փլուզվել է. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանիքից իջեցրել քարերը (25 հատ տուֆ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter