HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում ներդրվելու է երկքաղաքացիության հնարավորությունը

Ռուսաստանի իշխանությունները մտադիր են չեղարկել այն նորմը, որով օտարերկրացիները, ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով, պարտավորվում են հրաժարվել իրենց երկրի քաղաքացիությունից։ Այդ մասին գրում է «Коммерсант»-ը՝ հղում անելով կառավարության մամլո ծառայությանը։

Օրենսդրական համապատասխան փոփոխություններ կիրականացվեն «Քաղաքացիության մասին» ՌԴ օրենքում։ Կրեմլից հայտնում են, որ փոփոխությունների իրականացման աշխատանքները գտնվում են եզրափակիչ փուլում։ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել է, որ օրենսդրական նախագիծը դեռ չի ուղարկվել Պետական դումա, սակայն պատգամավորները նախատեսում են այն ընդունել արդեն գարնանային նստաշրջանի ժամանակ։

Միգրացիոն պետական քաղաքականության հայեցակարգի իրականացման աշխատանքային խմբի անդամ, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը պատմել է, որ քաղաքացիության մասին օրենքում կարող են լինել այլ փոփոխություններ ևս։ Մասնավորապես, ՌԴ քաղաքացիության ստացմանը դիմած անձանց համար կարող է չեղարկվել երկրի տարածում հինգ տարի անընդմեջ բնակության և եկամուտների օրինական աղբյուրի հաստատման պահանջը։ Կալաշնիկովը կարծում է, որ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները կլինեն հեղափոխական։

«Օրինագծի փոփոխությանը սպասում են մեր բոլոր համերկրացիները։ Փետրվարին այն անպայման կմտնի Պետդումա։ Բոլոր կողմերը տվել են իրենց համաձայնությունը՝ Անվտանգության դաշնային ծառայություն, նախագահի աշխատակազմ։ Հարցը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդում»,- հավելել է Կալաշնիկովը։

2018 թվականին ընդունված Միգրացիոն պետական քաղաքականությունը նախատեսում էր հեշտացնել Ռուսաստան մուտքի վիզա և ռուսական քաղաքացիություն ստանալու գործընթացի պայմանները։ 2019 թվականին Վլադիմիր Պուտինը հեշտացրել է քաղաքացիություն ստանալու կարգը՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների և Դոնբասի բնակիչների համար։ Բացի այդ, օտարերկրացիներին հնարավորություն է ընձեռվել Ռուսաստանում ստանալ կեցության անժամկետ հնարավորություն։

լուսանկարը՝ themoscowtimes.com–ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter