Վարչապետի անվտանգության աշխատակցի հրազենային վնասվածքը` «դժբախտ պատահա՞ր»
«Մամուլում երբեմն այնպիսի զարմանալի բաներ եմ կարդում, որ կարծում եմ՝ ճիշտ չի ուշադրությունը սեւեռել սուտ, կեղծ լուրերին: Ձեզ էլ խնդրում եմ կեղծ, սուտ լուրեր չտարածել»,- Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսպես արձագանքեց լրագրողներից մեկի այն հարցին, թե ճի՞շտ է, որ իր անվտանգության աշխատակից Արմեն Զատիկյանը օրեր առաջ հրազենային վնասվածք է ստացել հենց վարչապետի կողմից, քանի որ ինքը որսի ժամանակ վրիպել է:
Տիգրան Սարգսյանն ասաց, թե դա իրականությանը չհամապատասխանող հերթական լուրն է եղել: «Այցելել եմ հիվանդանոց, տեսել եմ ծառայողին, եւ նա ինձ տվել է որոշակի բացատրություններ, որ կիրակի օրը ընտանիքի որոշ անդամների հետ գնացել է որսի, եւ դժբախտ պատահար է եղել»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի ասելով՝ վերջին 10 տարվա ընթացքում ինքը չի զբաղվել որսորդությամբ:
Լուսանկարը` Արմեն Զատիկյանի www.odnoklassniki-ի էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել