ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Փետրվարի 7-ին Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության վերսկսման կարևորությունը և ներկայացրել հանձնաժողովի նոր կազմը: Դավիթ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ պետական տարբեր գերաչեսչությունների ներկայացուցիչների համադրված և արագ աշխատանքի շնորհիվ մանրամասն ու օբյեկտիվորեն քննության կառնվեն հանձնաժողովին ներկայացված բոլոր դիմումները:
Նիստի ընթացքում ներկայացվել են մինչ օրս կատարված աշխատանքները, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց (այդ թվում` հետմահու) վիճակագրությունը և սահմանված կարգին չհամապատասխանող դիմումների մերժման հիմքերը: Քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերի մասնակիցներին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգով սահմանված մի շարք դրույթներ, ՀՀ կառավարության որոշմամբ կազմավորված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող իրավական հիմքերը և առկա խնդրահարույց հարցերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել