HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են «10/10/10» ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացված աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունում այսօր կայացել է «10/10/10» (10 մլն ծառ տնկելու) նախաձեռնության միջգերատեսչական առաջին աշխատանքային հանդիպումը։ Այն գլխավորել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Հանդիպմանը մասնակցել են Կառավարության բոլոր գերատեսչությունները՝ նախարարների տեղակալների և այլ պետական կառույցների ղեկավարների տեղակալների մակարդակով։ Քննարկմանը ներկա էր նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

Միջգերատեսչական առաջին նիստի ընթացքում պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացվել են «10/10/10» ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացված աշխատանքները, ընթացիկ օրակարգն ու այլ գերատեսչությունների ներգրավվածության անհրաժեշտությունը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ նախագիծը լայնածավալ է և այն կպահանջի պետական կառավարման ողջ համակարգի գործուն մասնակցությունը՝ նախաձեռնության լիակատար հաջողության հասնելու համար։ Էրիկ Գրիգորյանը պատասխանել է նախարարների տեղակալների հարցերին, որոնք մեծամասամբ վերաբերվում էին այլ նախարարությունների մասնակցության ձևաչափին։

Նախարար Գրիգորյանը ներկաների հետ կիսվել է ծառատունկի մասին ընդհանուր տեղեկատվությամբ՝ մասնավորաբար ներկայացնելով, թե ինչպիսի ծառատեսակներ են տնկվելու համահայկական ծառատունկի շրջանակներում, հանրապետության որ հատվածներում է նախատեսված իրականացնել տնկման աշխատանքներ և ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ «10/10/10» ծրագրի իրականացման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter