HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայնվի

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել են, ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը:  

Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարությունը, համաձայնագրերը ստորագրել են Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

Համաձայնագրերի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՎԶԵԲ-ի քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Պիեռ Հեյլբրոն, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հարցերով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենը, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, փոխնախագահի խորհրդական Սևի Սիմավին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն և այլք:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում կեսից ավելին կամ 10 520 000  և 700 000 եվրո գումարի չափով ֆինանսավորվելու է դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի Եվրոպական միությունը Եվրոպական հարևանության գործիքի ներքո:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter