HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին:

Ինչպես հայտնում է նախարարությունը, նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախորդ ղեկավարին և տեղակալներին  անցած տարվա ընթացքում գրանցված հաջողությունների համար: Միաժամանակ նախարարը մատնանշել է այն խնդրահարույց կետերը, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել առաջիկայում:

Շնորհավորելով կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ՝ նախարարն  անդրադարձել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջիկա անելիքներին:

Նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերով` նորանշանակ ղեկավարի առջև խնդիր է դրված նոր որակ և փոփոխություններ հաղորդել կոմիտեի գործունեությանը և բարձրացնել համակարգի արդյունավետությունը, ինչի հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև աշխատակազմի պատասխանատու և սրտացավ աշխատանքով:

Ջրային կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ու կառավարությանը վստահության համար և պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը՝ սպասելիքներն արդարացնելու ու սահմանված նշաձողերին հասնելու ուղղությամբ:

Ամփոփելով`  Սուրեն Պապիկյանը կոմիտեի ղեկավարին և աշխատակազմին մաղթել է բեղուն և արդյունավետ համատեղ աշխատանքային գործունեություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter