HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Թեղուտ գյուղի անտառային հատվածում. հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Թեղուտ գյուղի անտառային տարածքում բռնկված հրդեհը 30 հա խոտածածկ տարածք է զբաղեցնում։   

Փետրվարի 7-ին՝ ժամը 08:00-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար-ծառայող և անտառտնտեսության 20 աշխատակից:

Այրվում են մոտ 30 հա խոտածածկ տարածք և խաշամ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին:

Եղանակային պայմաններից ելնելով՝ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 18:54-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ախեթք» կոչվող հանդամասում:

Կապ է հաստատվել «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի փոխտնօրենի հետ, ով տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի Թեղուտ գյուղի անտառային հատվածում։

Մթության պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter