HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամ Գևորգյանն ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Պիեր Հեյլբրոնի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը  մասնավորապես քննարկել են ԵՄ ֆինանսավորմամբ «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում ՎԶԵԲ-ի հետ տնտեսական մրցակցության ոլորտում  իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել հետագա համագործակցությունը խորացնելու և ընդյալնելու հնարավորություններին և ուղղություններին:

Պիեր Հեյլբրոնը համառոտ ներկայացրել է Հայաստան կատարած այցի նպատակները, բանկի առաքելությունն ու առաջնահերթությունները՝ շեշտելով մրցակցության դերի կարևորությունը տարբեր ապրանքային շուկաների արդյունավետ գործունեության ապահովման և առհասարակ տնտեսության  համար: 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և այս տարիների ընթացքում ներդրած ջանքերը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ որպես կարևոր և ուրախալի փաստ շեշտադրելով հաջորդ տարի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ Կառավարիչների խորհրդի որոշումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ՏՄՊՊՀ-ի գործունեության ընթացիկ հարցերի, կատարված ուսումնասիրությունների, բարեխիղճ և արդար մրցակցության ապահովմանն ուղղված քայլերի, մասնավորապես` միջազգային լավագույն փորձին համահունչ օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter