HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը` «էլիտար» զորամասի, իր որդիների ծառայության, բանակում մահվան դեպքերի և այլնի մասին

Շուրջ չորս ժամ տևած Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դռնփակ հանդիպումը պատգամավորների հետ ավարտվեց: Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ պետը հրավիրվել էր ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին:

«Այսօրվա աշխատանքը շատ լավ մթնոլորտում անցավ, շատ նորմալ, բոլոր հարցերը մասնագիտորեն քննարկվեցին: Միանշանակ է, որ հանձնաժողովի աշխատանքներին բոլորս պետք է աջակցենք, որպեսզի այն իր տրամաբանական ավարտին հասնի, և վերջում եզրակացություն լինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Դավթյանը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, որն ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԶՈՒ շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը, չցանկացավ դռնփակ հանդիպումից մանրամասներ քննարկել:

«Ապրիլյան դեպքերի հարցուպատասխանի վերաբերյալ զերծ եմ մնում մեկնաբանություններից, քանի որ ամբողջ միջոցառումը փակ ռեժիմով է իրականացվում»,-ասաց նա:

Բանակի` պաշտոնական վարկածով ինքնասպանությունների մասին

Դիտարկմանը, որ ինչպես է ստացվում, որ գործող ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների զավակները ծառայում են նույն էլիտար զորամասում, արդյոք այդտեղ կոռուպցիոն ռիսկ չկա, Դավթյանը բացառեց նման երևույթ:

«Ղարաբաղի բանակի հրամանատարի տեղակալի որդին, որտեղ էլ ծառայեր, նույն անունը կտայիք: Զորամասը, որի մասին ասում եք, այսօր էլ ենք քննարկել: Այն էլիտար խնդիրներ է կատարում իր կրակային հզորությամբ և կրակային աջակցությամբ: Այս պահին մատական հերթապահություն է կատարում այդ զորամասը: Լավ, ուր տանենք, Արցախում ծառայում են, ասում եք՝ Արցախում են ծառաում, էստեղ են ծառայում, ասում եք` էստեղ են ծառայում»,-ասաց նա` նկատի ունենալով պաշտոնատար անձանց որդիների զինծառայությունը:

Դավթյանի խոսքով` ցանկացած զորամասում էլ կարող են գտնվել մի քանի զինծառայողներ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են որևէ պաշտոնյայի, այդ թվում` իրեն:

«Վարչապետը հայտարարեց, որ անցած տարի ամենաքիչ զոհեր են եղել, աղմուկ բարձրացավ, որ քիչ էր, իսկապես քիչ էր անցած տարի: Մեր նպատակն է, որ ընդհանրապես չունենանք զոհ, ինքնասպանություն, ուզում ենք, որ դա չլինի, եթե ձևը գիտեք, եկեք միասին աշխատենք, ձևը գտնենք, նաև տարածենք աշխարհի բանակների վրա»,-ասաց Դավթյանը:

ԶՈՒ ԳՇ պետի խոսքով` նվազել է նաև բանակում վթարների թիվը, ականի պայթյունների հետևանքով զոհերը, սակայն, ինքնասպանությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ մնացել է նույնը:

Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով, այդ զորամասից մինչ դեպքը ստացված ահազանգի վերաբերյալ Դավթյանն ասաց, որ Արցախի ՊԲ-ն արդեն իսկ հայտարարել է` քրեական գործ է հարուցվել, որը հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է:

«Հանգամանքների վերաբերյալ ցանկացած զոհ, մահ, ինքնասպանություն ստանում է իրավական գնահատական, որոնք դառնում են քրեական գործեր: Դրանց վերաբերյալ հարցերը պետք է ուղղեք իրավապահներին»,-ասաց նա:

Որդիների զինապարտության կարգավիճակի վերաբերյալ

«Հետքը» հետաքրքրվեց, թե ԶՈՒ ԳՇ պետի զորակոչային տարիքում գտնվող երեք որդիները զինապարտության ինչպիսի կարգավիճակ ունեն:

«Մեծ որդիս ավարտել է ծառայությունը, փոքր որդիս ծառայում է, կես տարի անց ավարտելու է, ընդ որում՝ ծառայում է սահմանամերձ զորամասում: Միջնեկ որդիս սպայական ուսուցման ծրագրով է, այս զորակոչին փոքրը գալիս է, միջնեկը գնում է բանակ»:

Սպառազինության ձեռքբերման մասին

Արտակ Դավթյանը հիշեցրեց, որ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերի և ՍՈՒ30 կործանիչների ձեռքբերման մասին արդեն իսկ հայտարարվել է:

 «Բանակցություններ ենք վարում ՍՈՒ-երի հետագա խմբաքանակի ձեռքբերման վերաբերյալ: Մյուս խմբաքանակների վերաբերյալ ներկայացվածությունը հետևյալն է` հակատանկային պայքարի ժամանակից միջոցներ, հետախուզության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter