HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարն էլ խոստովանեց, որ ծայրահեղ աղքատների թիվը կրկնակի ավելացել է

«Երբ 2002թ. մշակվել է աղքատության հաղթահարման ծրագիրը, հստակ նշվել է, որ պետք է փոփոխվի որդեգրած գիծը եւ «մարդավայել» այնպիսի գիծ դրվի, որ արժանահավատ լինի ստացած գումարներով ապրելը»,-այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Ըստ պատգամավորի՝ աղքատության ցուցանիշը Հայաստանում կազմում է 36 տոկոսից ավելի: Ամենաաղքատ մարզը ավանդաբար մնում է Շիրակի մարզը, իսկ Կոտայքը առաջատարն է ծայրահեղ աղքատների թվով: «Ինչքան էլ ասեք, որ քաղաքականացնում եմ, բայց պիտի ասեմ, որ բարերարներով, բարեգործություններով, մեծամասնականով ընտրված…չի ստացվում»,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը՝ հավանաբար ակնարկելով Կոտայքի մարզից մեծամասնականով ընտրված Գագիկ Ծառուկյանին:

Լարիսա Ալավերդյանի մտահոգություններին պատասխանեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նրա ասելով, իրոք, Համաշխարհային բանկի ուսումնասիրություններով, 2011թ. շուրջ 1000 տնտեսություններում կատարված կարիքների եւ աղքատության գնահատման վերլուծությունները ցույց են տվել, որ Հայաստանում կա 35.8 տոկոս աղքատություն, եւ ծայրահեղ աղքատությունը, որ նախկինում եղել է 1.3 տոկոս, հասել է 3 տոկոսի:

«Բացի դա, ասեմ մեկ այլ ցուցանիշ, որն առավել մտահոգիչ է, 35.8 տոկոս աղքատության շուրջ 30 տոկոս աղքատները համարվում են զբաղված մարդիկ: Այսինքն՝ Հայաստանում դեռեւս բավարար չեն այն նվազագույն պայմանները, որպեսզի մարդիկ չհամարվեն աղքատ»,-ասում է Արթուր Գրիգորյանը եւ հավելում, որ պետական բյուջեի 30 տոկոսը սոցիալական ուղղվածություն ունի:

«Շնորհակալություն, որ ինքներդ եք ասում, որ այս եւ նախորդ կառավարության քաղաքականության շնորհիվ է, որ չենք կարողանում դուրս գալ այս վիճակից: 19.000 դրամով այստեղ նստածներից ով է կարողանում մեկ ամիս ապրել, որ մենք դա նշանակել ենք որպես շեմ: Իսկապես ամոթ է, որ աշխատողն էլ է աղքատ»,-նախարարին հակադարձեց պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Մեկնաբանություններ (1)

ՌՈՒԶԱՆ
Եթե հաշվի առնենք թե միայն վերջին 3 տարվա ընթացքում Հայաոտանը որքան արտաքին պարտք է կուտակել նույնիսկ այդ պարագայում աղքատությունն հաղթահարող որևէ խնդիր չի լուծվել ապա ամոթ այս կառավարությանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter