Ձնաբքի պատճառով փակ ճանապարհներ կան
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններ անվամբ հայտնի հատվածն ու Ծովագյուղ֊Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար, իսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար նշված ճանապարհահտվածները դժվար անցանելի են:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել