HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՈ հետաքննիչը 50 հազար դրամ կաշառք ստանալուց հետո բերման է ենթարկվել

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, ինչից հետո վարորդի վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը վերադարձնելու համար նույն վաշտի հետաքննիչներից մեկը, վարորդին տույժերի չենթարկելու սպառնալիքով, պահանջել է 50 հազար դրամ կաշառք։

Փետրվարի 7-ին պահանջած գումարը ստանալուց անմիջապես հետո հետաքննիչը բռնվել և բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա 50 հազար դրամը։

Ոստիկանության կապիտանը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter