HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Ջուջևան-Նոյեմբերյան հատվածի 5-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վլադիսլավ Կ., ծնված 1993 թ.) կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին՝ Յուրա Բ.-ին (ծնված 1970 թ.): Տուժածը հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter